Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում խաղացված երեք տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունք ցույց տվել է 11 շախմատիստ: Մասնակիցներից 72-ը՝ նրանց թվում՝ Հայաստանի ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էմին Օհանյանը, Հայկ Մարտիրոսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը, իրենց անվան դիմաց գրանցել էն 2,5-ական միավոր:
Երրորդ տուրում մեր շախմատիստներից հաղթանակ տոնել են միայն երեքը՝ Էմին Օհանյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը եւ Հայկ Մարտիրոսյանը: Ընդ որում` Հայկը պարտության է մատնել ադրբեջանցի Ահմադ Ահմադզադային:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ