Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարը կամ սիրողական դիվանագետ է, կամ կոռումպացված պաշտոնյա․ Արտակ Բեգլարյան

Մարտ 06,2023 12:34

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը արձագանքել է Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի թվիթերյան գրառմանը։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի դիվերսիոն հարձակումից հետո Տոյվո Կլաարը Թվիթերում գրել է, որ «տեղի ունեցած արյունալի միջադեպն ընդգծում է բանակցությունների առաջմղման խիստ անհրաժեշտությունը կայունության և արդար խաղաղության հասնելու համար»: «Ես Բաքվում եմ և անհամբերությամբ սպասում եմ Ադրբեջանի ղեկավարության հետ առարկայական հանդիպումներին՝ Մյունխենի հանդիպումից հետո խաղաղ գործընթացն առաջ մղելու համար»,- հավելել է նա:

«Իմ անվստահությունը Տոյվո Կլաարի նկատմամբ ավելի է խորանում՝ ադրբեջանական հանցագործությանը նրա ռեակցիայի պատճառով: Նա կամ սիրողական դիվանագետ է կամ ադրբեջանական ուղեղի լվացման տակ է, կամ կոռումպացված չինովնիկ է կամ Եվրոպական արժեքների, շահերի և մարդու իրավունքների շեղված ընկալումներ ունի: Բոլոր չորս տարբերակների դեպքում փոփոխություններն անհրաժեշտություն են», – ԵՄ հատուկ ներկայացուցչի գրառմանն արձագանքել է Արտակ Բեգլարյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031