«Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանի ֆեյսբուքյան գրառումը
Մենք հատուկ տաղանդ ունենք սխալ big strategy ընտրելու հարցում:
Հիմա մեր big strategy-ն խաղաղությունն է: Չգիտեմ ինչ հաշվարկի կամ հետազոտության հիման վրա է դա ընտրվել, բայց հերթական սխալ գաղափարն է, որը մեզ լավ տեղ չի տանելու:
Ինչո՞ւ, որովհետև խաղաղությունը մի կողմի ցանկությամբ չի լինում: Մենք ինչքան էլ խաղաղություն ուզենք, դա մեր ուզելով չի, դիմացի կողմը/կողմերը նույնպես պետք է ուզեն, իսկ մեր դեպքում դա էդպես չի: Խաղաղությունն էթնիկ ինքնության նման է՝ դու չես կարող այն ընտրել, քանի որ ամեն ինչ դիմացինից է կախված: Ես ինչքան էլ ասեմ ադրբեջանցիներն ինձ թշնամի չեն, ես էլ հայ չեմ, մեկա Ադրբեջան գնալուց իրենք կհիշեցնեն ինձ, որ թշնամի են, իսկ ես՝ հայ: Նույնն էլ խաղաղության ձգտումն է՝ չի կարող լինել մի կողմի ցանկությամբ:
Մեր դեպքում խաղաղության ռազմավարության երկրորդ խնդիրը հպարտությունը ոտնատակ տալն է: Ո՞վ է ծեծվելուց հետո մենակ բարիշելու, խաղաղության մասին մտածում: Փողոցային կյանքում՝ լոխերը, թույլերը: Իսկ ինքնասիրություն ունեցող մարդը մտածում է ռևանշի, ուժեղանալու մասին: Նույնն էլ մեր դեպքում է:
Կարդացեք նաև
Հիմա կասեք բա ի՞նչ «մեծ ռազմավարություն» պետք է որդեգրի պարտված կողմը: Կարծում եմ միակ ճիշտ ճանապարհը՝ ուժեղանալու պաշտամունքն է: Ուժեղանալը, տնտեսապես ու ռազմական առումով պետք է լինի մեր big strategy-ն: Համենայնդեպս ներքին լսարանում: Մենակ էդպես կարող ենք վերականգնել մեր կոտրված ոգին ու ինքնասիրությունը:
Ասեմ, որ նախորդ 30 տարիներին նույնպես մենք միշտ պարտվել ենք «մեծ ռազմավարությունների» ընտրության հարցում: Ավելին՝ հիմնականում չենք էլ ունեցել: Միայն անկախության առաջին տարիներին սովետից եկած իներցիայով մեր «մեծ ստրատեգիան» Արցախն ազատագրելն էր: Հետո էդ հարցում երկար վակուումի շրջան ընկանք, ի տարբերություն Ադրբեջանի:
Մեզ շտապ օբյեկտիվ իրականությունից ելնող «մեծ ռազմավարություն» է պետք: