Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը
Ինչպես շատերդ արդեն գիտեք, այսօր Ստեփանակերտից դեպի հարավ, Ղայբալու կոչվող տարածքում (ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում), թշնամու դիվերսիոն խումբը կրակ է բացել հայկական ոստիկանական մեքենայի վրա, որի արդյունքում ոստիկանության երեք սպաներ զոհվել են, մեկը ծանր վիրավոր է:
Մեր ոստիկանները դիմադրություն են ցույց տվել թշնամուն, նրանց հետագայում միացել են մոտակա դիրքերում գտնվող հայ զինծառայողները, արդյունքում թշնամին մարտի դաշտում մոտ 8-10 զոհ է թողել ու նահանջել է: Թշնամական պրոպագանդան արդեն սկսել է ոռնոցը՝ պահանջելով Պաշտպանության բանակի զինաթափում և սպառնալով նոր մարտական գործողություններ սկսել Արցախի քաջարի ժողովրդի դեմ:
Կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը առանց հապաղման նախաձեռնությունը վերցնի իր ձեռքը և դիմի ՄԱԿ Անվտանգության խորհուրդ՝ կարգի հրավիրելու ագրեսորին: ՄԱԿ Միջազգային արդարադատության դատարանի որոշումից արդեն երկու շաբաթ է անցել, թշնամական պետությունը՝ փորձելով ամեն գնով խուսափել նրա որոշումը կատարելուց, գնում է հնարավոր և անհնարին բոլոր սադրանքներին: Մենք պետք է կանխենք դա, և դերև հանենք թշնամու բոլոր փորձերը՝ զինաթափելու և արդյունքում հայաթափելու Արցախը:
Կարդացեք նաև
Մինչ այդ, իմ ցավակցությունն եմ հայտնում այսօր զոհված ոստիկանների հարազատներին և զորակցությունը Պաշտպանության բանակին, որն աննկարագրելի բարդ պայմաններում շարունակում է կատարել մեր ժողովրդի պաշտպանության իր կարևորագույն առաքելությունը: