Այսօր ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական դիվերսիոն խումբը ներթափանցել է Արցախի Հանրապետության տարածք և զինված հարձակում գործել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի ուղղությամբ, որի հետևանքով ոստիկանության 3 ծառայող զոհվել է, մեկը ծանր վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց ու գտնվում է բժիշկների վերահսկողության տակ։
Ադրբեջանը շտապել է կեղծ տեղեկություն տարածել այն մասին, որ իբր իրենց կողմից վնասազերծվել է Հայաստանի Հանրապետությունից Արցախ զենք տեղափոխող մեքենան։ Սա բացահայտ սուտ է և միջազգային հանրությանը մոլորեցնելու, խաբելու, իրականությունը կեղծելու հերթական փորձ։ Ոստիկանության ծառայողները երթևեկում էին մարդատար մեքենայով՝ Արցախի կողմից դեպի մեր ոստիկանական կետը, մեքենայում զենք, զինամթերք կամ ռազմամթերք չի եղել՝ ընդհանրապես։
Տեղի ունեցած դեպքի հանգամանքների վերաբերյալ Արցախի Հանրապետության իրավասու մարմինները ունեն անհերքելի ապացույցներ, տեսագրություններ ու լուսանկարներ, որոնք ամենակարճ ժամկետում մեր արտաքին գործերի նախարարության միջոցով կներկայացվեն միջազգային լսարանին։
Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերը ակտիվություն են ցուցաբերել շփման գծի տարբեր ուղղություններով, թիրախավորել են մեր բնակավայրերի անվտանգությունն ապահովելու նպատակով տեղադրված տեսախցիկները, վնասել կամ ոչնչացրել դրանք։
Կարդացեք նաև
Գուրգեն ՆԵՐՍԻՍՅԱՆ
ԱՀ ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Նախկին դատախազ, ներկայիս պետական նախարարիս ոճը և դուխը տեսեք, փոխանակ մեղադրանքների և փոխադարձ սպառնալիքի նոտա հայտնի, որ դիվերսանտներով մտել են մեր տարածք ու մարդկանց են սպանել, դրա փոխարեն անընդհատ արդարանում է, որ մեքենայի մեջ զենք, զինամթերք չի եղել: Այ ընկեր, ասա մեր տարածքնա, մենք էլ ինչ ձևով ուզում, էդ ձևով էլ հսկում ենք: Դուխով ասա – Էդ ինչի՞ դուք զենքով կմտնեք մեր տարածք, մարդկանց կսպանեք, մենք էլ պըտի ձեր առաջ արդարանանք, որ Արցախում զենք չենք պահում:
Ռուբեն Վարդանյանը դուխ ուներ, դրա համար էլ նրա ժամանակ թուրքերը ռիսկ չէին անում դիվերսանտներով մեր տարածք մտնեն: Հասկացա՞ր, թե ինչի էր Ալիևն իրեն ճղում, որ Վարդանյանին հանեն ու քեզ դնեն: