«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը
«Կտեսնես, որ էս երկիրը կարգին ուժեղ ու մեծ երկիր է, բայց ինքն իր ուժը չգիտի, ինքն իրեն չի ճանաչում, չի հավատում…»:
Այսօր Սպարապետի ծննդյան օրն է: Վազգեն Սարգսյանը մեր նորանկախ պատմության այն բացառիկ գործիչներից է, ով կարողացավ իր գաղափարներով և գործողություններով բեկել պատմությունը, հավատալ մեր ժողովրդի գերբնական ուժին ու համառ կամքին:
Նա իսկական պետական գործիչ է եղել, ով շարունակում է մարմնավորել անկախ և հզոր Հայաստանի ու ազատ Արցախի գաղափարը: Գաղափար, որ մինչ օրս ոգևորում է շատերիս՝ շարունակել ապրել, պայքարել ու չհանձնվել անգամ այս բարդ ժամանակներում:
Կարդացեք նաև
Մենք պարտավոր ենք շարունակել Սպարապետի գործը, հավատալ ինքներս մեզ ու կառուցել նրա պատկերացրած հզոր և ուժեղ երկիրը: