Հայաստանի հասարակության մի զգալի հատված՝ թերեւս մեծամասնությունը, տառապում է իրականության զգացողության կորստով: Միգուցե պատճառն այն է, որ հազվադեպ են նայում Հայաստանի քարտեզին կամ նայելու դեպքում էլ չեն կարողանում համարժեք գնահատել՝ տեսածն ընկալելը մտավոր ճիգեր է պահանջում: Իրականության ընկալման հետ խնդիր ունեցող որոշ մարդկանցից հաճախ կարելի է լսել, որ իրենք «նախընտրում» են Եվրոպան եւ Հայաստանի ապագան այդտեղ են տեսնում՝ թե՛ ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստով:
Փոխաբերական իմաստն այն է, որ ցանկանում են Հայաստանում տեսնել «եվրոպական արժեքների» գերիշխանություն: Դժվար է ասել, թե այդպիսի արժեքներ ասելով՝ ով ինչ է հասկանում, բայց ցանկացած պարագայում մենք կարող ենք երկրում հաստատել այն արժեքներն ու հարաբերությունները, որոնք ցանկանում ենք, այդ հարցում ոչ ոք մեզ չի խանգարել ու չի խանգարում: Այս առումով անհասկանալի է դարավոր «մուննաթը». ուզում եք՝ կառուցեք, ով է ձեր ձեռքը բռնողը:
Մյուսներն էլ ուղիղ իմաստով են ցանկանում, որ Հայաստանը դառնա Եվրոպա, այսինքն՝ ձգտի մտնել եվրոպական կառույցներ՝ ԵՄ, ՆԱՏՕ եւ այլն: Նման մարդկանց համար դժվար թե դաս լինի Եվրոպայում գտնվող Ուկրաինայի նմանօրինակ ցանկության ներկայիս հետեւանքները կամ նույնպիսի ձգտումների տապալումը ծովի ելք ունեցող մեր հարեւան Վրաստանի դեպքում, որին անգամ տարածքային զոհաբերությունները չօգնեցին:
Մարդիկ տարրական շատ բաներ չեն ըմբռնում, ինչի համար ընդամենը պետք է ուշադիր դիտել քարտեզը, եւ հասկանալի կդառնա, որ Հարավային Կովկասում խաղաղություն կարող է լինել միայն այն ժամանակ, երբ ուժերի ու շահերի հավասարակշռություն լինի Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ։ Կոնկրետ դեպքում ակնհայտ է, որ ի դեմս ԵՄ-ի դիտորդական առաքելության, չորրորդ կողմ է մտել տարածաշրջան՝ խախտելով ուժերի հավասարակշռությունը, իսկ դա նշանակում է պատերազմի հավանականության մեծացում։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանի» այս համարում