«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը
Չարենցն ասում էր․ «Նա տեսել է, երևի, արևային մի քաղաք․․․», բայց այսօր, ցավոք սրտի, այն ապականել և դարձրել են մի քաղաք, որը քիչ աղերս ունի հանճարեղ Թամանյանի պատկերացրածի հետ:
Այն, ինչ մայրաքաղաքի հետ արվեց վերջին տասնամյակներում, չէր կարելի պատկերացնել անգամ վատ երազում:
Մենք այլևս չպետք է թույլ տանք, որ մեր մայրաքաղաքը դասվի հերթական «դժբախտ և դժգույն» քաղաքների շարքին:
Երևանը պետք է լինի ԱՊՐԵԼՈՒ քաղաք: ԱՊՐԵԼՈՒ ՔԱՂԱՔ` ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿՐՈՒՄ: