Մարտի 4-ին, ժամը 16:26-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Շահումյան փողոցի շենքերից մեկի տանիքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հոգեբանական բաժնի հրահանգիչը քաղաքացուն (Խ. Հ., ծնված 1982 թ.) ցուցաբերել է համապատասխան օգնություն:
Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն ուղեկցել են տուն:
ՀՀ ներքին գործերի նախարարութուն փրկարար ծառայություն