Նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ մարտի 3-ին տեղի է ունեցել հանդիպում միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։
Ողջունելով հյուրերին՝ նախարար Վահան Քերոբյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և հավելել, որ նման հանդիպումները համագործակցության մի շարք գործնական քայլեր նախանշելու հիանալի հնարավորություն են։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Զբոսաշրջության կոմիտեի և դոնոր կազմակերպությունների միջև համագործակցության առաջնահերթությունները, համատեղ ծրագրերը և հետագա անելիքները, համաշխարհային զբոսաշրջային քարտեզում Հայաստանի դիրքի
բարելավման ուղղությամբ աշխատանքները։
Կարդացեք նաև
Ներկայացվել են Կոմիտեի կողմից ներկայում իրականացվող և նախատեսվող ծրագրերը։ Անդրադարձ է կատարվել ոլորտում առկա մարտահրավերների մեղմացմանն ուղղված քայլերին։
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ