Այսօր «Հանուն Հանրապետության» կուսակցության արտահերթ 3-րդ համագումարին կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, փաստաբան Արտաշես Խալաթյանը հայտարարեց. «2018-ի հեղափոխությունը փակեց բռնապետական քաղաքական ռեժիմի եւ վերջինիս պատվար հանդիսացող տնտեսական կորզիչ մենաշնորհների անփառունակ էջը: Ցավոք, անցյալի ախտերն այնքան էին սրվել, դրանց մետաստազներն այնքան էին ախտահարել հասարակությունն ու պետությունը, որ հեղափոխական անցումը անցավ չի ընթանում եւ հնարավոր չեղավ խուսափել ավերիչ պատերազմից»:
Նա ասաց, որ պատահական չէ, որ հեղափոխությունից հետո եւ հետպատերազմյան շրջանում երկրի ներքին ու արտաքին թշնամիները թիրախավորել են երկու արժեքները՝ ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունը: Նա անդրադարձավ նախկին իշխանությունների օրոք տեղի ունեցած ողբերգական էջերին՝ Մարտի 1, Հոկտեմբերի 27` ասելով, որ Հայաստանը փորձել են կոտրել մի քանի փուլերով. «Այս բոլոր հանցագործությունների թիրախը Հայաստանի ժողովրդավարությունն էր… Ժողովրդի քվեն այլեւս երբեք չպետք է կեղծվի: ՀՀ ինքնիշխանությունը չպետք է սակարկման առարկա դառնա: ՀՀ ազատությունը կյանքի բոլոր ոլորտներում՝ քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային, պետք է սրբորեն պահպանվի եւ պաշտպանվի: «Հանուն Հանրապետության» կուսակցությունը կանգնած հեղափոխական արժեքների կողքին»:
Ըստ նրա, որոշ անբարեխիղճ դատավորներ գործում են պետությունից անկախ, իսկ դա էական է երկրի իրավական զարգացման համար:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ