Այսօր «Հանուն Հանրապետության» կուսակցության արտահերթ 3-րդ համագումարին Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը շնորհավորելով՝ ասաց. «Մենք բոլորս գիտակցում ենք, որ մեր երկիրը մտել է մի փուլ, երբ աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում, հին աշխարհը փլուզվում է: Հայաստանը պետք է անի իր ընտրությունը, ուստի անչափ կարեւոր է նաեւ մեր դերը: Մեզ վրա պատասխանատվություն է դրված: Այդ պատասխանատվությունը կայանում է նրանում, որ մեզ պետք է նոր վերնախավ, որը չկա, պետք է ձեւավորվի: Կարելի է այդ վերնախավը բնորոշել, որպես մի խումբ, ում անձնական շահերը համընկնում են ազգային, պետական շահերի հետ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ