Լրահոս
Օրվա լրահոսը

«Գերմանիայից հնչում է դա, սա նշանակում է, որ մենք ընդգրկվում ենք ժողովրդավարության համաշխարհային գործընթացի մեջ». Լեւոն Շիրինյան

Մարտ 04,2023 14:20

Այսօր «Հանուն Հանրապետության» կուսակցության արտահերթ 3-րդ համագումարին Քրիստոնեա – Ժողովրդավարական կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը ողջույնի խոսքում ասաց, որ իրենք եղել եւ մնում են հեղափոխության աջակից ուժեր. «Մենք նոր քաղաքական Հայաստանի կարճ պատմության մեջ համագործակցության քաղաքական մշակույթի լավ ավանդույթ ու որակ գրանցեցինք: Ունենալով որոշակի տարբերիչ հատկանիշներ՝ մենք կարողացանք ոչ միայն քաղաքական համագործակցել, այլ կուսակցության եւ համակիրների մեջ եղբայրություն առաջացավ: Թող տեսնեն եւ սովորեն: Կարելի է լինել ընդդիմադիր, կարելի է լինել տեսակետ չբաժանող, բայց ՀՀ ազգային շահը վեր է ամեն ինչից, ՀՀ անկախությունը անսակարկելի է: Ձեզ հետ անցանք դժվար փուլով՝ կորոնա, պատերազմ, տարածքային կորուստներ եւ բարեկամի՝ ոխերիմ թշնամու վերածվելու գործընթաց եւ հայ ժողովրդի աչքերը բացվեցին»:

Շիրինյանն ասաց, որ ծանրագույն ճգնաժամը հաղթահարվում է, Հայաստանը դառնում է կայուն՝ բոլոր ցնցումներով հանդերձ. «Այդ բոլոր հաղթանակները գրանցվում են ժողովրդավարության ավազանի մեջ, ուրիշ ոչ մի կերպ: Ժողովրդավարությունը համաշխարհային ընտանիք Հայաստանի վերադարձի ուղին է: Հայաստանը ոչ մի տեղ չի գնում, ուրիշներն են գալիս»:

Շիրինյանն անդրադարձավ նաեւ Գերմանիայի կանցլերի հայտարարությանը. «Եվրոպայի խոշորագույն պետությունը մեր ծանրագույն փորձություններից հետո հայտարարում է պետությունների տարածքային ամբողջականության եւ Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի մասին, որը բխում է ժողովուրդների իրավահավասարությունից: Նույնիսկ մեր փորձագիտական դաշտը տկար է, երբ խոսում են ինքնորոշման իրավունքից, մոռանում են ժողովուրդների իրավահավասարությունը, բայց հիմքը դա է: Գերմանիայից հնչում է դա, սա նշանակում է, որ մենք ընդգրկվում ենք ժողովրդավարության համաշխարհային գործընթացի մեջ, որտեղ դերակատարները բարյացակամ են ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, չմոռանանք Արեւելքի գիգանտին՝ դեմոկրատական Հնդկաստանին»:

Շիրինյանը հայտարարեց. «Ես համոզված եմ՝ կգա մի ժամանակ, որ մենք կնստենք միջուկային խաղաղ ատոմի վրա անպայման եւ դա Հայաստանը կդարձնի այն պետությունը, որի մասին դուք եք երազում, որի մասին մեր Առաջին Հանրապետության առաջին ղեկավար Արամ Մանուկյանն է երազել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Այս տղան իր` բավական հասուն տարիքում եղել է իմ մարքս-լենինյան փիլիսոփայության դասախոսը: Ինչքան սուտ որ սրա բերնից դուրս է եկել կոմունիստ եղած ժամանակ, նույնքան էլ դուրս է գալիս հիմա, երբ դարձել է արևմտյան ժողովրդավարության ջատագով: Ընկերս սրա նմանների մասին ասում էր «ոնց որ մեռելին` կլիզմեն»:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031