Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն Հայաստանին և այլ երկրների կոչ է արել հետևել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

Մարտ 04,2023 11:15

ԱՄՆ կառավարությունը կոչ է արել ընկերություններին հետևել Ռուսաստանի մասով պատժամիջոցներին, որոնք սահմանվել էին Ուկրաինա Մոսկվայի ներխուժումից հետո՝ նախազգուշացնելով, որ դա չանելը կարող է հանգեցնել պոտենցիալ հետապնդման կամ հարկադիր գործողությունների: Այս մասին հայտնում է Reuters-ը:

ԱՄՆ արդարադատության, առևտրի գերատեսչության և գանձապետարանի համատեղ ծանուցման մեջ նշվում է, որ ձեռնարկությունները պետք է տեղյակ լինեն այն մարտավարության մասին, որ օգտագործվում է Ռուսաստանի դեմ սահմանափակումներն ու պատժամիջոցները շրջանցելու համար, այդ թվում օֆշորային ընկերությունների, կեղծ անվանումների միջոցով:

Ուղեցույցում նշվում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Հայաստանը, Թուրքիան և Ուզբեկստանը, որոնք օգտագործվում են որպես «բեռնափոխման կետեր»՝ «անօրինական կերպով սահմանափակված ապրանքները Ռուսաստան կամ Բելառուս ուղղորդելու համար»:

Գերատեսչությունները նշում են, որ «որոշ ոչ հստակ դերակատարներ շարունակում են փորձել խուսափել Ռուսաստանի հետ կապված պատժամիջոցներից և արտահանման վերահսկողությունից», այդ թվում՝ երրորդ կողմի միջնորդների միջոցով:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031