Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենսդրական այս փոփոխության արդյունքում Դատախազությունը լիազորված կլինի համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցել դատարան, այդ թվում՝ վիճարկել համայնքների ղեկավարների այն հրամաններն ու որոշումները, որոնց արդյունքում օտարվել են համայնքային սեփականություն հանդիսացող զբոսայգիները, պուրակները, մանկապարտեզներն ու այլ անշարժ գույքերը:
Եվ, ահա, այս նախագծի վերաբերյալ առաջինից երկրորդ ընթերցում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը ներկայացրած է եղել 10-ից ավել առաջարկ, որոնք բոլորն էլ չեն ընդունվել:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։