Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զարմանալի «գերկառուցողականություն»

Մարտ 04,2023 10:00

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունները, բնականաբար, անսահման լավատեսության հիմք չեն տալիս: Պատճառները երկուսն են. ա/ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ընդունելն ամենեւին չի նշանակում Ադրբեջանի կազմից դուրս գալ, բ/ Գերմանիան լծակներ չունի «գետնի վրա» իրավիճակը փոխելու:

Բայց եկեք խնդրին նայենք նախ՝ Ադրբեջանի, ապա՝ Հայաստանի իշխանությունների տեսանկյուններից: Ալիեւի համար գոյություն չունի «Լեռնային Ղարաբաղ», եւ առավել եւս՝ այնտեղ ապրող ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ադրբեջանական քարոզչությունը գերադասում է խոսել «Ղարաբաղի տնտեսական շրջանում ապրող հայերի՝ Ադրբեջանին ինտեգրման» մասին եւ Արցախի իշխանությունների հետ ցանկացած շփում ներկայացվում է որպես այդ ինտեգրմանն ուղղված քայլ:

Զարմանալիորեն, Հայաստանի իշխանությունների մոտ այդ մոտեցումն առանձին առարկությունների չի հանդիպում, ինչպես նաեւ, ի դեպ, բողոք չի առաջացնում Գորիս-Կապան ճանապարհի փակումը, նաեւ, այսպես կոչված «անկլավները» հանձնելու եւ Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում ադրբեջանցիներին վերաբնակեցնելու «պահանջը»:

Այնքան էլ պարզ չէ, թե ով է Հայաստանից պահանջում այդպիսի «գերկառուցողական» դիրքորոշում: Մասնավորապես, եթե Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի վարչապետ Փաշինյանը, պարզապես երկրորդելով Շոլցին, ասեր, որ՝ այո, Լեռնային Ղարաբաղում ապրող հայերն ունեն ինքնորոշման իրավունք, ապա դժվար թե որեւէ երկրի, բացի Թուրքիայից եւ Ադրբեջանից, կամ որեւէ միջազգային կառույցի համար դա անընդունելի լիներ:

Եթե մինչ օրս անիմաստ զիջողական դիրքորոշումն ինչ-որ շոշափելի արդյունքներ տար, օրինակ, բացվեր Բերձորի միջանցքը, ապա կարելի էր մտածել այդ դիրքորոշման արդարացված լինելու մասին: Բայց, կարծես թե, ակնհայտ է, որ մեր նոր զիջումներն առաջ են բերում Ադրբեջանի նոր պահանջներ:

Մի տարօրինակ միտք էլ հնչեց Բեռլինում. Փաշինյանն ասաց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանը խոչընդոտում է Ադրբեջանը: Ինձ թվում է, դա այդպես չէ: Ադրբեջանի բոլոր ագրեսիվ քայլերի հետեւում կանգնած է հենց Թուրքիան:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Blog_H says:

    Եթէ իսկապէս պիտի «խնդրին նայենք Ադրբեջանի տեսանկյունից», ապա, այդ տեսանկիւնը – յստակօրէն – հետեւեալն է ՝
     
    . «Հայաստան» կոչեցեալ»… դարձեալ իրաանութիւնից լման անջատուած՝ զավալլը կեավուրներ… լսէք, լի՜…

    . մենք, թուրքերս, լրիւ յաղթեցինք ձեզի. վերջնականապէս կոտրեցինք ձեզ. 2020ի վերջին պատերազմին.
     
    . եթէ ժամանակաւոր կերպով թողեցինք, որ մի քիչ եւս պահէք՝ մեր Ղարաբաղի այդ մնացորդը, դա արդէն էական զիջում մըն էր մեր կողմանէ. խնայեցինք ձեզ…. ու նաեւ, խի՞ աւելի զոհեր տայինք մենք, երբ որ արդէն հիմնական խնդիրը վերջացած էր, պիթթի կէթթի.
     
    . 09 Նոյենբեր 2020ի վաւերաթուղթը, քաղաքավար ձեւակերպութիւն մըն է. դրանով, ձեզի առիթը տուեցինք, որոշ չափով, պատուաւոր երեւոյթով՝ վերջանալու. «to save face », so to speak. ինչ որ նոյնպէս, մեր եզրափակիչ գործը կը հեշտացնէր, «հանրային հանրութեան» առջեւ… որպէսզի նորէն ձեր «1915»ի պոռչտուքներով, մեր գլուխը աւելորդ տեղը չարդուկէք.
     
    . այժմ՝ որեւէ ուժ չունիք, որեւէ տեսակի, դէմ դնելու համար՝ մեր կամքին.
     
    . եթէ չանէք ամէն բան որ մենք պահանջենք, թէկուզ, լաւ, Արցախի կապակցութեամբ խնդիրը հիմա մի քիչ բարդացաւ մեզի համար, սակայն շատ հեշտօրէն կարող ենք շարունակել մեր ռազմական առաջընթացքը՝ Հայաստանի տարածք. 

    . kapish, օղլում ?

  2. Լավատես says:

    Կան երկու հակամարտող ուժեր, մի հակամարտող ուժը’ դա ժողովուրդներն են, հակամարտող մյուս կողմը’ դա այդ ժողովուրդների գործող իշխանություններն ու գործող ընդդիմություններն են, որոնք ընտրվում են գործող գլոբալ այլասերվածների կողմից: Իսկ ժողովրդավարական ընտրություններն իրականում ժողովրդամանիպուլացման ընտրություններ են, գլոբալ այլասերվածներն իրենց տեղական լոկալ այլասերված հինգերորդ շարասյան միջոցով շատ հեշտությամբ մանիպուլացնում են ժողովուրդներին, առաջարկելով ընտրություն այլասերվածների միջեւ’ որին էլ ընտրես, այլասերված դուրս կգա: Իսկական, ժողովրդին ծառայող իշխանություն ընդդիմություններ էլ կան, բայց նրանք գործող չեն, որովհետեւ ժողովրդին մանիպուլացնելու եւ իրենցով դարձնելու միտք անգամ չունեն, իսկ ժողովուրդը իր քաղաքական մակարդակով միայն պոպուլիստ մանիպուլատիվ ուժերի հետեւից է գնում եւ ժողովրդավարական ընտրություններում հաղթում են գլոբալ հակաժողովրդական հակապետական ուժերի դրածոները’ տեղական հինգերորդ շարասյան ներկայացուցիչները’ գործող իշխանությունն ու գործող ընդդիմությունը: Խնդիրը այլասերվածները չեն, խնդիրը մարդասեր ժողովրդասեր, բայց չգործող ուժերը դարձնել գործող ուժեր, որոնց պետք է բերել իշխանության եւ ընդդիմության: Սուրբ տեղը դատարկ չի մնում, նորմալների փոխարեն աննորմալները կզբաղեցնեն ժողովրդի համար բոլոր սուրբ տեղերը: Իսկ ժողովրդին ոչ թե պետք է մանիպուլացնել, այլ կրթել եւ դաստիարակել եւ առաջին հերթին’ սեփական օրինակով: Եւ դա պետք է անել ոչ թե միայն ընտրությունների օրերին, այլ անընդմեջ, ամեն օր: Ժողովրդին կրթելն ու դաստիարակելն ավելի գործող պետք է դարձնել, քան պոպուլիզմն ու մանիպուլյացիան կարող են անել:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031