Սերբիայում մեկնարկեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որին մասնակցող 480 շախմատիստներից 138-ը գրոսմայստերի կոչում ունի։
Առաջին տուրի վիճակահանությունը ինչ-որ առումով բարեհաճ էր գտնվել Հայաստանի առաջատար շախմատիստների համար՝ նրանց մրցակից ընտրելով ոչ այնքան հայտնի շախմատիստների։ Սակայն դա չի նշանակում, թե պայքարը հեշտ է ընթացել։
Մեկնարկային տուրում մեր գրոսմայստերները՝ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը առավելության են հասել մրցակիցների նկատմամբ։ Հաճելի անակնկալ է մատուցել ՖԻԴԵ-ի վարպետ Ալեքս Սահակյանը, որը սեւ խաղաքարերով ոչ-ոքի է արել Ուկրաինայի բոլոր ժամանակների լավագույն շախմատիստներից մեկի՝ Վասիլի Իվանչուկի հետ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ