Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ բանակցություններն իշխանությունները գաղտնի են պահում, նշանակում է՝ հայ ժողովրդի թիկունքում են գործում, եւ, հետեւաբար, վախենալու բան ունեն». Գագիկ Համբարյան. «Ազգ»

Մարտ 03,2023 12:34

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասում է՝ պետք է խոստովանել, որ, այո, խորհրդարանական ընդդիմությանը չի հաջողվում գեներացնել բոլոր ուժերն ու փողոցում, հանրության լայն զանգվածների աջակցությամբ, կարողանալ հասնել իշխանությունների հրաժարականին: Իշխանափոխության հնարավորություն, նրա կարծիքով, 2020-ի նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությունից հետո կարող էր լինել, ինչը սակայն տեղի չունեցավ:

Մեր զրուցակցի համոզմամբ՝ Արցախում այսօր տիրող ներքաղաքական իրավիճակն ուղիղ կապված է հայաստանյան իշխանությունների կողմից տարվող պրոթուրքական քաղաքականության հետ, ինչի անմիջական կրողն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է: Դրա վառ օրինակն, ասում է, Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից հեռացնելն էր, ինչն Ադրբեջանի պահանջներից էր: «Ստեփանակերտը, Երեւանի ակտիվ ջանքերի շնորհիվ, այդ պահանջը բավարարեց, ինչն ապացույցն է այն բանի, թե ինչ թույլ ու խայտառակ վիճակում ենք գտնվում, եւ Ադրբեջանն ուղղակիորեն, բացահայտ կերպով խառնվում է Արցախի ներքաղաքական հարցերին: Կարծում եմ՝ Վարդանյանի հեռացումը դոմինոյի էֆեկտ է ունենալու առաջիկայում: Սրան զուգահեռ՝ վտանգավոր եմ համարում Սամվել Բաբայանի՝ Արցախում հայտնվելը: Արցախի այսօրվա թույլ վիճակից օգտվելով՝ Բաքուն բոլորին պարտադրում է հեռու մնալ Արցախից, որպեսզի ազատորեն ու անկաշկանդ ճզմի արցախահայությանն ու Արցախը Նախիջեւանի վերածի»,- նշում է Համբարյանը:

Անդրադառնալով Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե անկախությունից ի վեր ամենամոտն ենք հայ-թուրքական հարաբերությունների ինչ-որ չափով կարգավորմանը, քաղաքագետ Համբարյանը նկատում է՝ Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ Հայաստանն այսքան թույլ ու նսեմացված երբեք չի եղել, որ ընդունի Թուրքիայի՝ շանտաժով առաջ բերվող նախապայմանները: «Այո, պետք է ընդունել, որ Հայաստանի այսօրվա իշխանությունն, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, մեծ հաճույքով ամեն բան անում է, որպեսզի բավարարի թուրք-ադրբեջանական տանդեմի, եւ, առաջին հերթին, Անկարայի բոլոր թելադրանքները՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Ի դեպ, թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ բանակցություններն իշխանությունները գաղտնի են պահում, իսկ եթե գաղտնի են պահում, նշանակում է՝ օրվա իշխանությունները Հայաստանի ու հայ ժողովրդի թիկունքում են գործում, եւ, հետեւաբար, վախենալու բան ունեն»,- ամփոփում է «Ազգ»-ի զրուցակիցը:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031