«Ամերիկայի ձայն». ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների խոսքով՝ Դելիում հանդիպումը տևել է մոտ 10 րոպե։
Հինգշաբթի օրը G20-ի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարճատև հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների խոսքով՝ Դելիում հանդիպումը տևել է մոտ 10 րոպե։
ԱՄՆ պաշտոնյան, անանուն մնալու պայմանով, ասել է, որ Բլինքենը զրույցի ընթացքում նշել է երեք կարևոր կետ.
Կարդացեք նաև
Նա նշել է, որ ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային կշարունակվի այնքան ժամանակ, որքան կպահանջվի պատերազմի ավարտի համար։
Պետքարտուղարը նաև հորդորել է Ռուսաստանին վերանայել «ՍՏԱՐՏ-3» պայմանագրին մասնակցությունը դադարեցնելու իր որոշումը, ասել է պաշտոնյան։
Բլինքենը նաև կոչ է արել Մոսկվային ազատ արձակել Ռուսաստանում բանտարկված ԱՄՆ քաղաքացի Փոլ Ուելանին։
Սույն հոդվածը կազմվել է Associated Press լրատվականի տեղեկության հիման վրա: