Արարատ, Գյումրի, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. փետրվարի 20-26-ը
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում փետրվարի 20-23-ը, Գյումրիում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Վանաձորում՝ փետրվարի 22-ին, 25-ին և 26-ին, Հրազդանում և Ալավերդիում չի գերազանցել։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն