ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում։
Այցի շրջանակում Ի. Սաղաթելյան ողջույնի խոսքով է հանդես եկել Թեհրանի Հայ Դատի hանձնախմբի՝ «ՀՈՒՍԿ» հաստատության հիմնադրման 40-ամյակին նվիրված միջոցառմանը։
Մինչ տոնախմբության մեկնարկը, Իշխան Սաղաթելյանը ՀՀ-ից Իրան ժամանած մի շարք փորձագետների և քաղաքական գործիչների հետ հանդիպել է ՀԱԵ Թեհրանի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ. Սեպուհ Արք. Սարգսյանի հետ։
Կարդացեք նաև
Թեհրանում մարտի 2-ին մեկնարկել է «Հայ Դատն այսօր» խորագրով՝ Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի խնդիրներին վերաբերող խորհրդաժողովը, որին զեկույցով հանդես կգան ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը, ՀՀ-ից ժամանած վերլուծաբաններ և փորձագետներ։
Իրանի Իսլամական Հանրապետություն այցի շրջանակներում Ի. Սաղաթելյանը ելույթով հանդես կգա ՀՅԴ 132-ամյակին նվիրված միջոցառմանը, որը տեղի կունենա Նոր Ջուղայում, մարտի 3-ին։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի
Հանրային կապերի գրասենյակ