Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը ու՞մ խնդրանքով է իջեցրել «նշաձող Արցախի հարցում». Տաթեւիկ Հայրապետյան

Մարտ 02,2023 19:44

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.

«Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայուն և ԼՂ-ում գնալով սրվող հումանիտար իրավիճակով: Ստատուս քվոն չի կարող շարունակվել, և պետք է երկարաժամկետ լուծման հանգել՝ ի բարօրություն մարդկանց: Այս տեսանկյունից անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման, Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ-ի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից: Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»,-հայտարարել է Գերմանիայի կանցլեր Շոլցը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:

Տրամաբանական հարց է առաջանում՝ Նիկոլ Փաշինյանը ու՞մ խնդրանքով է իջեցրել «նշաձող Արցախի հարցում» ու ինչու՞ իշխող ուժը՝ ի հեճուկս իր խոստումների՝ դադարեց խոսել ինքնորոշման իրավունքի մասին, երբ միջազգային գործընկերներն են խոսում ԼՂ քաղաքացիների ինքնորոշման իրավունքի մասին՝ որպես խաղաղ կարգավորման կարևոր սկզբունք:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031