Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կառավարությունում փորձում էին ճշտել մեր «քաղաքական ճաշակը». ՊՆ նախկին շենքի նախկին բնակիչ

Մարտ 02,2023 18:40

Պաշտպանության նախարարության նախկին շենքի արդեն նախկին բնակիչներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց:

Լրագրողների հետ զրույցում, նրանք ևս մեկ անգամ նշեցին, որ ՊՆ նախկին շենքից իրենց դուրս հանելուց հետո, վրանների մեջ պատսպարվելով իրենք զրկված են նույնիսկ ամենատարրական կենցաղային պայմաններից:

«Մենք մեր պահանջները ներկայացրել ենք առաջին օրը, թե ինչ պետք է արվի, որ լուծումը ժամանակավոր չլինի, հիմա , նույն մեր այս պահանջները ներկայացրեցինք կառավարությանը, մեզ ընդունեց կարծեմ նամակների բաժնից Ղազարյանը, կարծեմ, չեմ հիշում ազգանունը ու խոստացավ քննարկել մեր հարցը: Երկրորդ օրը եկել է սոցապ նախարարության մի աշխատակից, բերել է 13 տան բանալի է, թե ինչ կրիտերիաներով է 13 բանալի բերել, անհասկանալի է, երբ որ այնտեղ կար 117 բնակարան, կամ սոցապի աշխատակիցը 5-6 ամիս է գալիս-գնում է, ինքը չէ՞ր կարող նախապես պլանավորել այդ ամենը: Կառավարության 3 օղակներն են աշխատել, չէ՞ ՊԵԿ-ը, ոստիկանությունը և սոցապ նախարարությունը »,-հայտնեց բնակիչներից մեկը: Նա հավելեց, որ իրենք շարունակելու են բողոքի ակցիաները ու չեն համաձայնվելու որևէ ժամանակավոր լուծման հետ , նրանք ակնկալում են, որ հետ կվերադառնան իրենց բնակարաններ:

«Ինձ Չարբախի հանրակացարաններից մեկի տան բանալի են տվել, 5 երեխու հետ գնացի՝ խազեինը տան մեջ նստած էր, էդ մարդն էդ տան սեփականատերն էր, նորից բանալիները բերել հետ եմ տվել ոստիկանությանը: Հիմա ես եղբորս տանն եմ ապրում».-ասաց ներկաներից մեկը:

Կառավարությունում հանդիպումից տպավորություն էին ստացել , թե փորձել են ճշտել իրենց «քաղաքական ճաշակը»: Բնակիչները պնդում էին, որ գնալով իրենց բողոքի ալիքը մեծանալու է:

Հիշեցնենք, որ 10 օրից ավելի՝ ՊՆ նախկին վարչական շենքի բնակիչները դրսում են մնացել, անօթևան մնացած այդ մարդկանց շարքերում կան ծերեր, երեխաներ, կերակրող մայրեր, պատերազմի հետեւանքով հայրենազրկվածներ, մարտական հերթապահություն իրականացնողների ընտանիքներ։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031