Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ իրավապահներին. հուշարձանի տարածքը կառուցապատվել է, տնկվել են ծառեր

Մարտ 02,2023 18:09

Aravot.am-ի տեղեկություններով, մարտի 1-ին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից ստացվել է գրություն, որ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել էր Արարատի մարզի Լուսառատ գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման, որով կարգավորվում են հատուկ պահպանվող տարածքները:

Ըստ այդմ՝ Արտաշես Ա արքայի հիմնադրած հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան հանդիսացող Արտաշատ մայրաքաղաքի պահպանման գոտում 6 հեկտար հողակտորից 0.5-ը փոխադրվել է բնակավայրերի հողերի կատեգորիայի՝ հասարակական կառուցապատման համար, իսկ 5.5 հեկտարը՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիայի՝ վարելահող:

Ըստ նույն աղբյուրի, հոկտեմբերի 9-ին կատարված աճուրդ-վաճառքով նշված հողատարածքները գնել է Է․ Տեր–Առաքելյանը: Վերջինս հուշարձանի պահպանման տարածքում կատարել է գյուղատնտեսական աշխատանքներ, տնկել ծառեր՝ հանգեցնելով պետության պահպանության տակ գտնվող պատմամշակութային հուշարձանների վնասմանը:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ի դեպ, 2020–ին «Հետքը» «Պատմական հողի կատեգորիան փոխել են Գարիկ Սարգսյանի համագյուղացու համար․ բլուրների վրա հյուրանոց է կառուցվելու» հոդվածում մասնավորապես նշել էր․ «Փետրվարին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր համագյուղացի, ՌԴ-ում գործարարությամբ զբաղվող Սարգիս Թադևոսյանի հետ այցելել է Լուսառատ գյուղ։ Գյուղացիների հետ հանդիպմանը ասել են, որ համայնքի` հատուկ պահպանվող տարածքում ցանկանում են կառուցել «Նոյան Տապան» անվանմամբ հյուրանոցային համալիր։ Շինարարական աշխատանքների համար նախատեսված տարածքները պատմական Արտաշատ քաղաքատեղիի 11-րդ և 12-րդ բլուրներն են, որոնցից մեկի վրա տեղակայված է Գևորգ Չաուշի արձանը»։

 

Լուսանկարը՝ «Հետքի»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031