ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք իր պատասխանատու առաքելության մեջ:
Նախարարը դեսպանին է ներկայացրել Հայաստանի ընթացիկ տնտեսական իրավիճակը: Վահե Հովհաննիսյանն ընդգծել է հայ-ամերիկյան փոխադարձ ներդրումային միջավայրի բարելավման և առևտրատնտեսական համագործակցության խթանման կարևորությունը:
Դեսպան Քվիենն արժևորել է հայ-ամերիկյան համագործակցության խորացումն ու դրա շարունակական ընդլայնումը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
ՀՀ ֆինանսների նախարարություն