Լրահոս
Օրվա լրահոսը

Որևէ միտում կամ հատուկ նպատակ չկա՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելիս. Մինասյան

Մարտ 02,2023 17:26

Որևէ միտում կամ հատուկ նպատակ չկա։ Արդարադատության նախարարությունը Դատական օրենսգրքով սահմանված կարգով հարուցում է վարույթներ և եթե վարույթի հարուցումից հետո գտնում է, որ կան իրավական հիմքեր միջնորդությամբ գնալու ԲԴԽ, իր լիազորությունների շրջանակներում գնում է այնտեղ, պաշտպանում է իր տեսակետը Այս կերպ մեկնաբանեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, կառավարության նիստից հետո, պատասխանելով որոշ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ լրագրողների հարցին։

«Լինում են հաղթանակներ, լինում են նաև պարտություններ։ Բոլորս պետք է ընկալենք, որ եթե դատավորը ենթարկվում է պատասխանատվության՝ նշանակում է, որ դատավորը դժգոհ է լինելու իր դեմ կայացված որոշումից»,-ասաց նա՝ խոսելով դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կայացրած որոշման մասին։

Լրագրողի դիտարկմանը, թե դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվելը կամայական չէ՞, քանի որ կարծիք հայտնելու համար է վարույթ հարուցվել՝ Մինասյանն ասաց՝ այս դեպքում նա դուրս էր կարծիքի արտահայտման շրջանակներից։

«Դատական օրենսգրքում սևով սպիտակի վրա սահմանված է, որ դատավորն իրավունք չունի մինչև որոշում կայացնելը կարծիք հայտնել, դիրքորոշում հայտնել դատարանի որոշման հետ կապված»,-ընդգծեց նա։

Անդրադառնալով դատավորների կողմից ԲԴԽ-ի դեմ բողոքարկելու հնարավորության հարցին՝ Մինասյանը տեղեկացրեց, որ Հայաստանում կարող է ստեղծվել մի մարմին, որտեղ դատավորները հնարավորություն կունենան բողոքարկել ԲԴԽ–ի` իրենց դեմ կայացրած ակտերը։

«Այն կարող է փարատել հանրության մտահոգությունները, թե արդարադատության նախարարությունը դատավորների նկատմամբ կարգապահական վարույթները հատուկ նպատակներով է հարուցում»,-նշեց նա ։

Գրիգոր Մինասյանը լրագրողներին բացատրեց, թե ինչ կարգով է արդարադատության նախարարությունը հարուցում վարույթներ։

Արդարադատության նախարարը վստահեցրեց, որ այս հարցում որոշողը նախարարությունը չէ։

«Որոշ փաստաբաններ մանիպուլացնում են` ասելով, որ որոշողը արդարադատության նախարարությունն է։ Որոշումը կայացնում է ԲԴԽ–ն, որտեղ կա մեղադրող կողմ` ԱՆ–ն, և պաշտպանվող կողմ` դատավոր»,– ասաց նախարարը։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031