Civilnet. Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ նոր ձեռքբերված MAN ավտոբուսները դուրս կգան երթուղի մարտի 1-ից։ Մարտի 1-ն անցավ, MAN-երը դեռ չկան։
Ավինյանը ավտոբուսների՝ մարտի 1-ից երթուղի դուրս գալու մասին գրել էր իր ֆեյսբուքյան էջում հունվարի 18-ին, երբ Եվրամիության դեսպանի և այլոց հետ «փորձնական երթուղով փորձարկել էին նոր ավտոբուսի հարմարավետությունը Երևանի փողոցներում»:
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում հայտնեց, որ MAN ավտոբուսները ամենայն հավանականությամբ երթուղի դուրս կգան հունիսին։
Թե ինչու Ավինյանի նշած ժամկետը չի պահպանվել, Սարդարյանը հայտնեց, որ տեխնիկական խնդիր է եղել, սակայն չմանրամասնեց՝ հորդորելով հարցում ուղարկել։
Կարդացեք նաև
Հանրային հեռուստաընկերության հունվարի 10-ի ռեպորտաժում ևս նշվում էր, որ գերմանական MAN ավտոբուսները երթուղի դուրս կգան նախատեսվածից շուտ՝ գարնանը։ Ռեպորտաժում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտնում էր, որ նախատեսված 87 ավտուբուսները Հայաստանում կլինեն մինչև հունվարի վերջ։
Անի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում