Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն իրազեկում է. շարունակվում է «Գազպրոմ Հայաստան»-ի «արժեթղթերում» ներդրում կատարելու կեղծ տեղեկությունների տարածումը

Մարտ 02,2023 16:41

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը դեռևս ս.թ-ի հունվարի 27-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքում հաղորդագրություն էր հրապարակել, որտեղ քաղաքացիներին նախազգուշացրել էր համացանցում լայն տարածում գտած միջազգային չափանիշների խարդախության սխեմայի մասին։

ՀՀ ԱԱԾ տեղեկատվական անվտանգության և կառավարական կապի գլխավոր վարչության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ չնայած Ծառայության տարածած իրազեկող հաղորդագրությանը՝ խարդախության սխեմայի կազմակերպիչները համացանցում դեռևս շարունակում են ՀՀ քաղաքացիներին «Գազպրոմ Հայաստան» ընկերության «արժեթղթերում» ֆինանսական փոքր ներդրումներ կատարելու և «գազի վաճառքով» զբաղվելու դիմաց, իբրև թե մեծ եկամուտներ ստանալու վերաբերյալ, տարբեր կայքերի և սոցիալական ցանցերի միջոցով իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ տեսանյութերի տարածելու գործընթացը։

Պարզվել է նաև, որ խարդախության հեղինակները փոխել են իրենց մարտավարությունը և քաղաքացիների վստահությունը ձեռք բերելու համար, այս դեպքում որպես նախագծի հովանավորներ, հիշատակում են պետական պաշտոնատար անձանց, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Նախագահի և Ազգային ժողովի նախագահի անունները։

Ազգային անվտանգության ծառայությունը քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ է անում խուսափել և զերծ մնալ միջազգային չափանիշների խարդախության սխեմային մասնակցության ունենալու գայթակղությունից, ոչ պաշտոնական կայքերում հրապարակվող կասկածելի ծրագրերում ներդրում կատարելու առաջարկներից, ինչպես նաև չտրամադրել անձնական և բանկային հաշիվների վերաբերյալ տվյալներ՝ ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով։

ԱԱԾ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031