Փետրվարի 28-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ժամը 20.00-ի սահմաններում Փարաքար գյուղի Երևանյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են 24 և 18 տարեկան երկու երիտասարդ, որի ընթացքում 18-ամյա փարաքարցին կտրող-ծակող գործիքով խփել էր 24-ամյա համագյուղացու որովայնին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 1-ին 18-ամյա երիտասարդը ներկայացել է բաժին: Նա տեղափոխվել է նախաքննական մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն