Լրահոս
Օրվա լրահոսը

«Կան քննարկումներ, թե ինչ ձեւաչափով է ապահովվելու հումանիտար նշանակության բեռների տեղափոխումը»․ ՔՊ պատգամավոր

Մարտ 02,2023 14:51

«Հայկական կողմի դիրքորոշումն այն է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի։ Հստակ է, որ այնտեղ անցակետեր չպետք է տեղադրվեն, որովհետեւ նոյեմբերի 9-ի փաստաթղթում անցակետերի մասին դրույթ չկա»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Լաչինի միջանցքում անցակետերի եւ ռենտգեն սարքերի տեղադրման Ադրբեջանի պահանջների մասին տեղեկություններին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը։

«Մնացած դետալային քննարկումն այժմ տեղի է ունենում Բաքու-Ստեփանակերտ ձեւաչափով՝ նաեւ ռուս խաղաղապահների ներգրավմամբ։ Կան քննարկումներ, թե ինչ ձեւաչափով է ապահովվելու հումանիտար նշանակության բեռների տեղափոխումը, ոչ այլ բեռների։ Բայց որոշում դեռ չկա»,-նշեց Լիլիթ Մինասյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031