Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե կասկած կա, կարող են դիմել հակակոռուպցիոն կոմիտե»․ ՔՊ պատգամավորը՝ Պապիկյանի առանձնատան մասին

Մարտ 02,2023 14:42

«Այո, ես կոռուպցիայի դեմ խոսել եմ նախկինում եւ հիմա։ Որեւէ կարգավիճակ ինձ չի ստիպում լռել կոռուպցիոն երեւույթների ու ռիսկերի մասին։ Ձեր նշած օրինակում, որքանով որ գիտեմ փաստական հենքերը, հանգամանքներն այն են, որ այդ բնակարանը ձեռք է բերվել բանկի միջոցով տրված հիփոթեքի միջոցով։ Սա այն է, ինչ ինձ հասանելի է եղած հրապարակումներից»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը՝ անդրադառնալով Hetq.am-ի հրապարակմանը, ըստ որի՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 168․000 դոլարով բնակարան է գնել, որն այսօր 412.000 դոլար արժե։

Հերիքնազ Տիգրանյանը նշեց․ «Բանկի վարկավորման միջոցով ձեռք է բերվել բնակարան՝ այդ շուկայական արժեքով։ Դա հնարավոր է հստակ ճշտել, մանավանդ, որ պաշտոնատար անձը հայտարարագիր է ներկայացնում։ Նրա գույքի եւ եկամուտների հայտարարագրում դա հրապարակման ենթակա փաստաթուղթ է։ Ինչ վերաբերում է կասկածներին, ապա եթե որեւէ իրավաբանական կամ ֆիզիկական անձ ունի կոռուպցիոն ռիսկի կասկածներ, դրա համար կան իրավապաշտպան կազմակերպություններ ու հակակոռուպցիոն մարմիններ, որոնք նաեւ մենք ենք ստեղծել։ Կարող են դիմել հակակոռուպցիոն կոմիտեին կամ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031