Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Էականը Բայրամովի ասածը չէ»․ Մամիջանյանը՝ «առցանց դիվանագիտության» մասին

Մարտ 02,2023 14:28

«Այդ եզրույթն Ադրբեջանի ԱԳ նախարարի կողմից ներկայացվեց որպես հետընթաց, որ գործընթացը դանդաղել է։ Բայց այստեղ էականը Ջեյհուն Բայրամովի մեկնաբանությունը չէ։ Էական է այն, որ առաջարկների փոխանակման փուլին հասնում են հիմնական կետերը քննարկելուց հետո»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությանը, թե ՀՀ-ի հետ անցել են «առցանց դիվանագիտության»։

Հայկ Մամիջանյանը շարունակեց․ «Մինչդեռ հնարավոր չի ՀՀ-Ադրբեջան «խաղաղության պայմանագրի» տրամաբանությունը քննարկել առաջարկների փոխանակմամբ։ Հիմնական կետերի շուրջ են գալիս եզրակացության, հետո նոր «առցանց դիվանագիտությամբ» քննարկում դետալները։ Նշյալը եւս մեկ անգամ հաստատում է, որ բանակցային հիմնական տրամաբանությունն ու ճարտարապետությունն արդեն կառուցված է եւ ոտնահարում է Արցախի կարգավիճակը, ինքնորոշման իրավունքը։ Այն, ըստ մեր փաստերի, առաջին անգամ հանգեցնելու է Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելուն»։

Լիլիթ Մինասյան

Ջեյհուն Բայրամովի հայտարարությանն անդրադարձավ նաեւ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը՝ հղում անելով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը՝ խաղաղության պայմանագրի փուլերի մասին։ Ըստ Լիլիթ Մինասյանի՝ գործընթացը ոչ միայն թղթային է, այլեւ առցանց․ «Ի՞նչ է տալու մեզ խաղաղության պայմանագիրը։ Բոլորս համոզված ենք, որ մեզ անհրաժեշտ է խաղաղության եւ ոչինչ դրանից բացի»։

Լրագրողի նկատառումը, որ ըստ Բայրամովի՝ «առցանց դիվանագիտությունը» հետընթաց է, մնաց անպատասխան, քանի որ հարցի իրավունքը փոխանցվեց հաջորդ լրագրողին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031