Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կշարունակեմ նպաստել Լաչինի միջանցքի և գերիների առնչությամբ Ստրասբուրգի դատարանի ժամանակավոր միջոցների իրականացմանը»․ Բուրիչն՝ ի պատասխան Թովմասյանի նամակի

Մարտ 02,2023 14:12

«Կշարունակեմ նպաստել Լաչինի միջանցքի և հնարավոր գերիների առնչությամբ Ստրասբուրգի դատարանի սահմանած ժամանակավոր միջոցների իրականացմանը»․ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը պատասխանել է իմ նամակին։

Արդարադատության միջազգային դատարանի որոշման կապակցությամբ հրատապ գրություն էի ուղարկել միջազգային բոլոր գործընկերներիս։ Ահազանգել էի, որ Ադրբեջանը չի կատարում Դատարանի պահանջը, այն է՝ երաշխավորել Բերձորի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը։

Եվս մեկ անգամ շեշտադրել էի, որ Ադրբեջանը ավելի քան 2 ամիս շարունակում է Արցախի 120․000 բնակչությանը պահել պատանդի կարգավիճակում՝ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման շարունակական խափանումների, ինչպես նաև սննդի, դեղորայքի, այլ կենսական կարիքների լրջագույն պակասի պայմաններում։

Միջազգային կառույցներին խնդրել էի իրենց մանդատի շրջանակներում նպաստել Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված՝ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին որոշման կատարմանը և իրազեկել կատարված ու նախատեսվող քայլերի մասին։

Եվ ահա ստացել եմ պատասխան Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչից, ով հավաստիացնում է, որ օգտագործում է բոլոր հասանելի հնարավորությունները՝ վճռականորեն խրախուսելու Հայաստանին և Ադրբեջանին՝ լիարժեքորեն հավատարիմ մնալ երկխոսությանը և առաջնահերթ լուծել կոնֆլիկտին առնչվող՝ մարդու իրավունքների և հումանիտար բոլոր առկա խնդիրները։

Այդ իմաստով տիկին Բուրիչը նշել է, որ կշարունակի նպաստել Լաչինի միջանցքի և հնարավոր գերիների առնչությամբ Ստրասբուրգի դատարանի սահմանած ժամանակավոր միջոցների իրականացմանը։

«Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման ջանքերին կողմերի միջև վստահության կառուցման գործիքակազմով՝ նպատակ հետապնդելով հասնել կայուն խաղաղության տարածաշրջանում», – եզրափակել է ԵԽ գլխավոր քարտուղարը։

Իմ կողմից հավելեմ, որ ՄԱԿ-ի հիմնական դատական մարմնի որոշումը ենթակա է պարտադիր կատարման, սակայն, ցավոք, այն չի կատարվել մինչ օրս:

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031