Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Մարտ 02,2023 14:16

Հանրապետության տարածքում`

Մարտի 2-ի ցերեկը, 4-5-ին, 7-ին առանձին շրջաններում, 3-ին և 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավային 4-6 մ/վրկ, մարտի 2-5-ին, 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վրկ, 6-ին՝ 28-33մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 2-ի և 3-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5, 4-6-ին գիշերը աստիճանաբար կբարձրանա 4-6, ցերեկը՝ 6-9 աստիճանով:
Երևան քաղաքում՝

Մարտի 2-6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև: Մարտի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևան քաղաքի մարտի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 20.2°C (1955թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -14.9°C (1985թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 3.0°C

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031