Լրահոս
Օրվա լրահոսը

«Վտանգավոր է, որովհետեւ այդ պահանջի կատարումն Ադրբեջանը հետո այլ կերպ է ներկայացնելու». Հայկ Մամիջանյան

Մարտ 02,2023 13:50

«Բայց այս ընթացքում եղե՞լ է դեպք, որ ՀՀ -ի եւ Արցախի իշխանությունները որեւէ զիջման չհամաձայնեն։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված բոլոր հակահայ կետերը Փաշինյանն ափալ-թափալ կատարեց։ Գերիների վերադարձի կետը մինչեւ հիմա կատարված չէ, իսկ Փաշինյանի բանավոր հրամանով զորքերը հետ քաշվեցին Սյունիքի սահման, ինչի հետեւանքով ունենք անվտանգային ահռելի խնդիրներ»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը` անդրադառնալով տեղեկություններին, որ Լաչինի միջանցքում Ադրբեջանի պահանջով գուցե ռենտգեն սարք տեղադրվի` բեռնատար մեքենաների տեսահսկման համար։

«Չեմ ուզում դրա հետ կապված ասել ավելին, քան ասել են Արցախի իշխանությունները, բայց դա շատ վտանգավոր գործընթաց է, որովհետեւ Ադրբեջանը դա ներկայացնելու է այնպես, որպեսզի հետագայում հիմք լինի որոշակի այլ փոփոխությունների։ Իմ համար անընկալելի են ՀՀ-ի մոտեցումներն այս հարցում։ Կենցաղային օրինակ բերեմ։ Ես պայմանագրով ունեմ Տաթեւի անվտանգությունն ապահովելու պարտավորություն, ինչպես ՀՀ-ն ունի Արցախի հանդեպ։ Դուք, Հերմինե, հարձակվում եք Տաթեւի վրա։ Ես ցանկություն չեմ ունենում կամ չեմ կարողանում Տաթեւին պաշտպանել ու ասում եմ` դե Հերմինեն ու Տաթեւն իրար հետ իրենց հարցերը կլուծեն։ Այդպես չի կարելի, որովհետեւ ՀՀ-ն է Արցախի անվտանգության երաշխավորը եւ ավելի մեծ լծակներ ունի միջազգային կառույցներում` որպես ճանաչված, սուվերեն պետություն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031