Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ավետիք Չալաբյանի գործով հիմնական վկա Թոռնիկ Ալեյանն ինքնակամ լքել էր դատարանի շենքը

Մարտ 02,2023 13:46

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով նիստն այսօր շարունակվում էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Նիստի սկզբին ներկա էր նաեւ գործով հիմնական վկա Թոռնիկ Ալեյանն իր ներկայացուցիչ Յուրա Աղայանի հետ: Սակայն, մինչ քննարկվում էր պաշտպանական կողմի միջնորդությունը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանին (լուսանկարում) ինքնաբացարկ հայտնելու մասին, վկան եւ իր ներկայացուցիչը հեռացել էր, ինչպես հետո պարզեց դատարանի աշխատակազմը, ինչ-որ հանդիպման լինելու պատրվակով:

Վկայի նման վարքագիծը մեղադրող դատախազը անհարգալից գնահատեց դատարանի նկատմամբ, քանի որ վկան իրավունք չուներ լքել դատարանի շենքը՝ առանց նախագահողի թույլտվության: Նման վարքագծի համար, ըստ մեղադրողի, դատարանը պետք է սանկցիա կիրառի վկայի նկատմամբ:

Պաշտպանական կողմը համակարծիք էր մեղադրողի հետ:

Դատավորը հայտարարեց, որ վկան տեղեկացրել է, որ հաջորդ դատական նիստին ներկայանալու է, ուստի, նրա նկատմամբ սանկցիա կիրառել-չկիրառելու որոշում կկայացնի հաջորդ նիստին՝ նրան լսելուց հետո:

Մանրամասները՝ տեսանյութում

Հաջորդ նիստի կկայանա մարտի 10-ին, ժամը 10.00-ին: Դատարանը ծանուցագիր կուղարկի Թոռնիկ Ալեյանին, եթե նա չներկայանա դատարան, ապա բերման ենթարկելու որոշում կկայացնի:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031