Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի մանկական այգում կգործի ճոպանուղի

Մարտ 02,2023 13:38

Երևանի մանկական երկաթուղին կբարեկարգվի, կիրճում կտեղադրվի նաև ճոպանուղի։ Ի լրումն էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ներկայացրած «Արագած» ներդրումային ծրագրի, այսօր կառավարության նիստում հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Երևանի փոխքաղաքապետը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեց, թե որ փուլում է մանկական երկաթուղու ծրագիրը. «Ավարտական, կարելի է ասել։ Հիմա ամփոփում ենք, ձևավորում ենք ընդհանուր պատկերը, և շուտով այդ ծրագիրը ևս կներկայացնենք կառավարությանը»,– հայտնեց Վահան Քերոբյանը։

Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ ներդրումային ծրագիրն առաջարկել էր նույն «ՌՈՒՑՈԳ-ԻՆՎԵՍՏ» ներդրումային-շինարարական հոլդինգի կազմում ընդգրկված «ՌԻԴ» ՍՊԸ-ն, որը հենց «Արագած» լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիրի ծրագրի հեղինակն է։

Նա նշեց, որ Երևանի քաղաքապետարանը ներդրող ընկերության հետ պայմանավորվածություն ունի, որ մանկական երկաթուղու արդիականացման ծրագիրն ամբողջությամբ պետք է իրականացնի ներդրողը, իսկ ճոպանուղու կառուցման համար կներդնի մինչև 20 մլն դոլար։

«Եթե դրանից ավելի կլինի, ինչը քիչ հավանական է, միայն այդ դեպքում ենթակառուցվածքային աջակցության ծրագրով էկոնոմիկայի նախարարությունը կարող է միջամտել»,– ասաց Ավինյանը։

Նրա խոսքով՝ ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 150 մլն դոլար է։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031