Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյանն ավետեց մետրոյի նոր կայարանի մասին՝ այս անգամ արդեն «Փեթակում»

Մարտ 02,2023 12:24

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման վերաբերյալ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի խոսքը լրացնելիս՝ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ բացի Աջափնյակի կայարանից, քննարկում են նաև «Փեթակի» տարածքում գտնվող հատվածում ևս մեկ կայարան ստեղծելու հարցը:

«Քաղաքապետարանն առաջարկելու է շարունակական մետրոյի ծրագիր, որ մենք ամեն տարի ունենանք նոր կայարանների բացման ուղղությամբ կատարվող աշխատանքներ: Սա իրականում ամենաարդյունավետ ներդրումներից մեկն է ենթակառուցվածքների մեջ»,-ասաց նա:

Անդրադառնալով տրանսպորտային սխեմային՝ Ավինյանը նշեց, որ  տրանսպորտային միասնական համակարգում հաշվի են առնվելու մետրոյի կայարանները: «Միայն Աջափնյակի կայարանի շահագործմամբ մետրոյում, մեր կանխատեսմամբ, ուղևորափոխադրումների քանակը 22 տոկոսով աճելու է: Այսինքն՝ մետրոն էական բեռ է վերցնում իր վրա և էականորեն թեթեւացնում է փողոցների ծանրաբեռնվածությունը»։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031