Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորը 14 օր է՝ հացադուլի մեջ է

Մարտ 02,2023 12:16

ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մարատ Խաչիկյանը երկու շաբաթ առաջ հացադուլ է հայտարարել: Նա բողոքում է իր նկատմամբ կայացված դատական ակտից: Մարատ Խաչիկյանի պաշտպանը բողոք է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան:

Հսկող դատախազներից որեւէ մեկը նրան չի այցելել, իսկ բուժանձնակազմից «նրան չեն տեսել»: Մարատ Խաչիկյանին մեղադրանք են առաջադրել թմրանյութի իրացման համար: Ըստ պաշտպանական կողմի՝ «Մարատ Խաչիկյանը ներգրավված է եղել մեթադոնային բուժման ծրագրում, այսինքն՝ անձնական օգտագործման համար նրան օրինական հիմունքներով տրամադրվել է թմրամիջոց, որպիսի հանգամանքը Մարատ Խաչիկյանի կողմից ապօրինի ձեռք բերված և պահված տարբեր տեսակի և չափերի թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի հետ համակցության մեջ մեծապես բացառում է այդ թմրամիջոցները և հոգեմետ նյութերն անձնական օգտագործման համար ձեռք բերելը կամ պահելը»: Ուշագրավ է այն, որ նույն ապացույցներով մի դատարան նրան արդարացրել է, իսկ մի այլ դատարանի կողմից նույն մեղադրանքով նրան դատապարտել են 9 տարվա ազատազրկման:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031