Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա կլինի ամենախայտառակ զիջումը»․ Արծվիկ Մինասյան

Մարտ 02,2023 12:12

«Դա կլինի ամենախայտառակ զիջումը։ Հասկանալով հանդերձ, որ 3-րդ ամիսն է շրջափակման, արդեն իսկ որոշ քայլեր պետք է իրականացվեն, այդ թվում՝ միջազգային դատարանի որոշման կատարման շրջանակում։ Պահանջները պետք է խստացվեն, որ լուծում տրվի»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ Լաչինի միջանցքում Ադրբեջանի պահանջով գուցե ռենտգեն-սարքավորում տեղադրվի՝ բեռնատար-մեքենաների տեղաշարժը տեսահսկելու համար։

«Բայց որեւէ զիջում, համաձայնություն, որտեղ Ադրբեջանի ԱԱԾ-ն կամ որեւէ այլ ստորաբաժանում պետք է իրականացնի Արցախ մուտքի եւ ելքի հանդեպ նման հսկողական գործառույթ, նշանակում է, որ արցախահայությանը դանդաղ մահվան ենք դատապարտում։ Չպետք է գնալ որեւէ նման զիջման։ Ամեն ինչ պետք է անել ՌԴ-ի հետ այդ աշխատանքը տանելու ուղղությամբ, որպեսզի նման բաները բացառենք։ Ոչ թե Ռուսաստանին հերթական անգամ սարքենք թշնամի, ՌԴ-Արեւմուտք հակադրությունը բերենք ՀՀ։ Սա այն է, ինչ այսօր անում է ՀՀ իշխանությունը»,-հավելեց Արծվիկ Մինասյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031