Լրահոս
Օրվա լրահոսը

Մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման համար կառավարությունը հատկացրեց 1 միլիարդ 100 միլիոն դրամ

Մարտ 02,2023 12:08

ՀՀ կառավարության այսօրվա նիստը վարում էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, քանի որ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն առաջարկեց պետական բյուջեից ՏԿԵ նախարարությանը 1 միլիարդ 100 միլիոն դրամ հատկացնել, որի նպատակն է քաղաքային զարգացման ծրագրի շրջանակում Աջափնյակում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծային ու նախահաշվային աշխատանքների իրականացումը:

«Աշխատանքները բաղկացած են երեք փուլից, այժմ երկրորդ փուլում ենք, և կարիք կա վճարել նախագծող ընկերությանը։ Երևանի քաղաքապետարանն արդեն 545 մլն դրամ վճարել է, իսկ ընդհանուր առմամբ, անհրաժեշտ գումարը 1 միլիարդ, 848 միլիոն դրամ է։ Տարբերությունն էլ ինչ մնա, քաղաքապետարանը կտա»,- նշեց Սանոսյանը։

Նախարարը խնդրեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին լրացնել ծրագրի իրականացման մանրամասները։

Ավինյանը տեղեկացրեց, որ 48 ամիս է տևելու կայարանի կառուցումը, այն ունենալու 1.5 կմ երկարություն, կայարանի շինարարությունը ենթադրում է նաև մետրո-կամուրջ, որն այս պահին 2 տարբերակով են դիտարկում։

«1980-ականների ծրագրի համեմատ որոշակի փոփոխություններ ենք իրականացրել։ «Թումո»-ի նույն մայթին, Հալաբյան-Աբելյան անկյունում է լինելու կայարանը, բաց տարածքում է լինելու շինարարությունը, վերևից ենք փորելու։ Երկրորդ փուլն ավարտելուն պես մենք կունենանք նախագիծ, որը կուղարկենք փորձաքննության»,- նշեց Ավինյանը։

Նիստի օրակարգում ընդգրկված է 28 հարց, որից 26-ը չի զեկուցվում: Եվս 3 հարց գաղտնի է:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031