Թուրքիան ԱՄՆ-ի կարեւոր գործընկերն է։ Այս մասին այս տարվա հունվարին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր Պենտագոնի խոսնակ, բրիգադային գեներալ Փեթ Ռայդերը։
Ավելի վաղ «EADaily»-ն հայտնել էր, որ ԱՄՆ Կոնգրեսը վերանայել է թուրք-ամերիկյան հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ վերջին զեկույցի տեքստը։ Փաստաթղթի տեքստից հանվել են հայտարարություններն ու գնահատականները, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ երկու երկրների հարաբերությունների վրա։ Կոնգրեսը մեղմացրել է Անկարայի հասցեին ձեւակերպումները եւ փաստաթղթից բացառել է հակասությունների մասին հիշատակումները։ Այսպիսով` զեկույցից ամբողջությամբ հեռացվել են այն խոսքերը, թե «1952 թ. ՆԱՏՕ-ին անդամակցելուց ի վեր Անկարայի արտաքին քաղաքականությունը ամենաքիչն է ուղղված դեպի Արեւմուտք»։
Պենտագոնն էլ համարում է, որ «իրանական սպառնալիքներն այլեւս գլոբալ խնդիր են» եւ հատուկ չեն միայն Մերձավոր Արեւելքին, եւ որ սպառնալիք է նաեւ Իրանի՝ Ռուսաստանի հետ աճող դաշինքը։
Իրանի գլխին սեւ ամպերն են կուտակվում։ Իրանը մեր տարածաշրջանում է եւ մեզ բարեկամաբար տրամադրված պետություն է։
Կարդացեք նաև
Այս ամենը, բնականաբար, ուղղակիորեն առնչվում է Հայաստանին։
Հայաստանի առջեւ կանգնած ապագայի մարտահրավերները նույնն են՝ դաժան, բայց Արցախի վիճակով պայմանավորված՝ ավելի մուգ գույներով՝ թե՛ տնտեսական եւ թե՛ ռազմաքաղաքական առումներով։ Եվ այդ մարտահրավերներին դիմակայելու մեր ունակությունը կախված կլինի գլխավոր մի հանգամանքից՝ «մենք» ասելով հենց Հայաստան եւ Արցախ ընկալումից։ Փաստարկները տարբեր են՝ էլի տնտեսական, էլի ռազմաքաղաքական։ Բայց գրողը տանի բոլոր այդ փաստարկները. ազգային նպատակի առաջ ստորադաս է ամեն ինչ։ Այդ նպատակն է մեր շունչն ու ապրել-արարելու կենսաբանաձեւը։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: