Լրահոս
Օրվա լրահոսը

«Նո՞ր պիտի հետ շպրտեն դատական իշխանությունը». Ալեքսանդր Ազարյան. «Հրապարակ»

Մարտ 02,2023 11:23

Բարձրագույն դատական խորհուրդը շարունակում է հեղինակավոր դատավորներից ազատվելու գործընթացը։ Այժմ թիրախում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանն է, ավելի վաղ ԲԴԽ-ն դադարեցրել էր դատավորներ Աննա Փիլոսյանի, Ալեքսեյ Սուքոյանի, Սուրեն Անտոնյանի, Զարուհի Նախշքարյանի լիազորությունները։ Բոլորը համակարգում հարգված, բարձր վարկանիշ ունեցող, գրագետ դատավորներ են:

Վերաքննիչ քրեական դատարանի նախկին դատավոր, Դատավորների միության նախկին նախագահ Ալեքսանդր Ազարյանին հարցրինք, թե, իր կարծիքով, ինչ գործընթաց է այժմ տեղի ունենում։

«Իմ գնահատականը կլինի սուբյեկտիվ, ես արդեն դատավոր չեմ, կարող եմ գնահատականներ տալ, բայց չեմ ցանկանում դա անել, որովհետեւ իմ գնահատականը կլինի սուբյեկտիվ։ Ինձ թվում է՝ բավարար է, որ «helpcourt»-ում կարելի է տեսնել, թե Աննա Փիլոսյանը որ տեղում է, Զարուհի Նախշքարյանն ինչ վարկանիշ ունի, ում նկատմամբ է վարույթ հարուցվել, նրանք ինչ վարկանիշներ ունեն, եւ այդ վարկանիշները համեմատել հնազանդ դատավորների վարկանիշների հետ»,- ասաց Ազարյանը։

Նշենք, որ helpcour.am-ում փաստաբանները գնահատում են դատավորներին, եւ ըստ այդմ էլ ձեւավորվում է նրանց վարկանիշը, Աննա Փիլոսյանն այս կայքում ունի +25, Սուրեն Անտոնյանը՝ +4, Զարուհի Նախշքարյանը՝ +68, Ալեքսեյ Սուքոյանը՝ +15, այսինքն՝ լիազորությունները դադարեցված բոլոր դատավորներն ունեն դրական վարկանիշ։ Դատական համակարգում ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորն Արման Հովհաննիսյանն է, ում դեմ այս պահին կարգապահական վարույթ կա ԲԴԽ-ում, նրա վարկանիշը +128 է, իսկ ամենացածրը Տիգրան Սիմոնյանինն է՝ 34։ Փաստորեն, ԲԴԽ-ի նոր թիրախն Արման Հովհաննիսյանն է` Կարեն Անդրեասյանը հիմա էլ նրա դեմ է պատվեր ստացել:

Իսկ հնարավո՞ր է, որ այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ իր լավ ու վատ դատավորներով, այնուամենայնիվ, կայացած դատական համակարգն ամբողջովին քանդվի, եւ մի քանի տարի հետ շպրտվի դատական իշխանությունը։ «Նո՞ր պիտի հետ շպրտեն։ Գիտեք ինչ՝ եթե ավանգարդում հիմա լինեն այնպիսի դատավորներ, որոնք հիմա կան, այսինքն՝ քաղաքական իշխանության սրտի դատավորները, ապա Դուք Ձեր հարցին արդեն պատասխան տվեցիք»,- պատասխանեց Ազարյանը։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031