Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանը բեկանել է հօգուտ Խաչատուր Սուքիասյանի կայացված վճիռը. «Հրապարակ»

Մարտ 02,2023 10:36

Արմեն Գեւորգյանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի քաղաքացիական գործով առաջին ատյանի դատարանի վճիռը Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանել է եւ ուղարկել առաջին ատյան` նոր քննության։ Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը` ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը, հայց էր ներկայացրել ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի՝ դատարանից պահանջելով, որ վերջինիս պարտավորեցնի՝ զրպարտություն համարվող հայտարարությունները հրապարակավ հերքել։ Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանն Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ Գեւորգյանի հասցեին ասել էր․ «Լավ գիտեք՝ 2004-ի տուրուդմփոցը Բաղրամյան փողոցում ինչի համար եղավ, լավ գիտեք՝ 2016-ի ՊՊԾ գնդի պատմությունն ինչի եղավ, նորից խնդրում էին, ժամանակ էին ուզում, որպեսզի էդ փաստաթուղթը ստորագրեն մի քիչ ուշ, հիմա հարմար չի, ընտրություններ ա. էդ ընտրությունների քողարկման տակ ժամանակ էին շահում: Բայց էդ ընթացքում ի՞նչ էր լինում. հասարակությունն ունեզրկվում էր, մի քանի տասնյակ մարդիկ հարստանում էին, պարոն Գեւորգյան, Դուք կյանքում բիզնես արե՞լ եք, բիզնես չի արել, բայց մի հարյուր միլիոն դոլարի տեր ա: Մեկդ չի՞ հարցնում` որտեղի՞ց իրան դա, միայն կենտրոնում 57 սեփականության իրավունք ունի, ո՞վ ա էդ իրավունքը տվել»: Այս արտահայտությունների համար էլ Գեւորգյանը դիմել էր դատարան։

Սակայն դատարանն այս արտահայտությունները չէր համարել Գեւորգյանի նկատմամբ զրպարտություն՝ հիմնավորելով, որ Սուքիասյանը քննչական մարմնի տարածած հաղորդագրության հիման վրա դատողական-գնահատողական եզրահանգումներ է արել՝ չհասկանալով դրանց իրավական բովանդակությունը: Եվ իր որոշման մեջ գրել էր, որ Վճռաբեկ դատարանը հրահանգել է, որ «դատական գործեր քննելիս դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն հրապարակայնորեն փաստացի տվյալներ ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին` պարզելու նպատակով, թե արդյո՞ք անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցել է՝ արատավորելու որեւէ մեկին, թե՞ օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատող դատողությունները` միաժամանակ դրսեւորելով բարեխիղճ մոտեցում»: Իհարկե, նման բարյացակամ մոտեցում դատարանները մյուսների, հատկապես՝ լրատվամիջոցների նկատմամբ չեն ունենում եւ չեն էլ փորձում խորանալ՝ որեւէ սխալ, չհաստատվող փաստ հրապարակելիս լրատվամիջոցը զրպարտելու միտում ունեցե՞լ է, թե՞ ոչ։

Սակայն Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի համարել առաջին ատյանի դատարանի՝ դատավոր Սերգեյ Սահակյանի, այս դիրքորոշումը՝ նշելով, որ Խաչատուր Սուքիասյանը դատողական- գնահատողական եզրահանգումներ չի արել, քանի որ նա իր խոսքում հղում չի արել նախաքննական մարմինների հայտարարություններին։ Դատարանը նաեւ գտել է, որ նույնիսկ նախաքննական մարմինների այդ հաղորդագրությունները չէին կարող հիմք դառնալ Սուքիասյանի կողմից նման հայտարարություններ անելու համար։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031