Լրահոս
Օրվա լրահոսը

Հատկանշական ձեւակերպումներ

Մարտ 02,2023 10:00

Այն բնակավայրը, որտեղ երեկ ռուս խաղաղապահների միջնորդությամբ հանդիպել էին Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները, լրատվամիջոցները, անգամ՝ հայկական, անվանում են Խոջալու: Չնայած՝ նախկինում ԼՂՀ իշխանություններն այն վերանվանել էին Իվանյան՝ Արցախյան առաջին պատերազմի հերոս Քրիստափոր Իվանյանի անունով: Հանդիպման մասնակիցներին Ադրբեջանը պաշտոնապես հատկանշական անուններ է տալիս՝ այդ խումբը ղեկավարում է «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում հայերի հետ շփումների պատասխանատու», Միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը: Ադրբեջանի կողմից «շփվում էին» նաեւ «բնական պաշարների ապօրինի շահագործումը հետաքննող մոնիտորինգային խմբի ղեկավար Մասիմ Մամեդովը», ինչպես նաեւ՝ բնապահպանության նախարարության, Էկոնոմիկայի նախարարության, անշարժ գույքի պետական ծառայության և «Ազերգոլդ» ընկերության մասնագետներ: Որոշ հայկական լրատվամիջոցներ հայտնել էին, որ այդ մարդիկ արդեն իսկ այցելել են Կաշենի հանքավայր, որի շահագործումն, ըստ Արցախի կառավարության դեկտեմբերի վերջին արված հայտարարության, դադարեցվել է «Բեյզ Մեթըլս» ընկերության հետ համատեղ որոշմամբ:

«Խոջալուում» տեղի ունեցող հանդիպմանը հայկական կողմից մասնակցում էր Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը, որին Ադրբեջանը պաշտոնապես անվանել է «Ղարաբաղում ապրող հայերի ներկայացուցիչ»: Հանդիպման օրակարգը նույնպես տարբեր ձեւով է ներկայացվում: Ըստ հայկական կողմի՝ «քննարկվել է Լաչինի միջանցքով մեքենաների անխոչընդոտ անցումը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցը։ Կողմերը քննարկել են նաև էլեկտրամատակարարման և գազի անխափան մատակարարման հարցերը»։ Ադրբեջանը հայտնել է, որ «քննարկվել է Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապրող հայերին Ադրբեջանում ինտեգրելու հարցը՝ Ադրբեջանի Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան»։

Դրան կարելի է ավելացնել, որ Ադրբեջանի առնվազն երկու պահանջները կատարվել են՝ Ռուբեն Վարդանյանը հեռացված է պաշտոնից, «մոնիտորինգային խումբը», ըստ որոշ լուրերի, այցելել է Կաշեն: Միջանցքը դեռ չի բացվել, էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարումը չի վերականգնվել: Հերթական պահանջների փաթեթի մեջ է մտնում, օրինակ, միջանցքի անցակետում ռենտգեն սարքի տեղադրումը (որին, կարծես թե, կողմ է արտահայտվել Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը): Այդ պահանջը կատարելուց հետո բացառված չէ, որ միջանցքը մասամբ կգործի՝ մշտական միջադեպերով եւ Ադրբեջանի նորանոր սահմանափակումներով: Դրանից հետո առաջ են քաշվելու նոր պահանջներ: Կարծում եմ, ՀՀ-ում եւ Արցախում չկա որեւէ ադեկվատ անձնավորություն, որը կասկածում է, որ այդ պահանջները վերջ չեն ունենա:

…Ի դեպ, որտե՞ղ է այդ «շփումների» միջազգային ձեւաչափը, որի մասին այդքան սիրում են խոսել Հայաստանի եւ Արցախի իշխանությունները:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ruben says:

    «Грязная политика – эта та, которую делают грязные люди. Любая политика – это действия, направленные на достижение какой-либо цели. Когда человек получает власть, он становится другим, не со всеми рядом, а – УЖЕ ВЫШЕ. Так вот, все политики знают, что в случае возникновения проблемных ситуаций, они выйдут с минимальными потерями….. Кроме того, я считаю, что каждый из политиков, подчиняется высшей власти, и даже не по своей воле выполняет те, или иные указания, иногда их даже не спрашивают, а просто дают приказ…. Так, что ПОЛИТИКА, как ни крути – ГРЯЗНОЕ ДЕЛО!»
    Уинстон Черчилль

  2. Blog_H says:

    Տարինե՜ր շարունակ, մեզմէ շատերը, Արցախը պահել կարողանալու պատրանքով ապրեցանք: Մինչեւ որ տեղի ունեցաւ Աղէտը: Քանզի չէինք հասկցած որ մեր դիրքորոշումը հիմնուած էր, փաստօրէն, լոկ պատրանքի մը վրայ:
     
    Այս անգամ ու այսուհետեւ, ես կը մերժեմ դարձեալ այդ ահաւոր սխալը գործել: Խղճի հարց է, եւ շատ լուրջ, ծայրագոյն կարեւորութեամբ՝ խնդիր: Քանի որ դեռ պիտի ջանանք ապրիլ…
     
    Տեսնելով – լրիւ խղճալի ու զզուելի – վիճակը՝ Հայաստանի եւ Արցախի «իշխանաւորներուն», եւ նկատի ունենալով որ այդ երկու տարածքներում բնակողների համար, այս կամ այն պատճառով, մօտակայ ապագային ղեկավարութեան ուրիշ այլընտրանք չկայ, բացի՝ այդ «իշխանաւորներ»ը, շատ յստակ է որ նորէն գնում ենք դէպի յաջորդ Աղէտը:
     
    Արցախի այդ մնացորդում մնացած բոլոր այն հայերը, որոնք կապ չունին քաղաքականութեան հետ, պէտք է որ դուրս գան այդտեղից: Առաջին առիթով:

    Ընդլայնուած պարզաբանում՝
    https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02jfovPPXJXCjEsdRJ7F9gNFuWnzEMSHUdzVjUkbenVgMzpAc7PYyK5Xtk3xKzqMral&id=100063953917374

    https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02deZDcpNudniqzzKpKghsZos6EHEuqVw7N7GszkFxXV2uLekbkN5efkLGXghiRCBNl&id=100063953917374

     https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02LGmM6bgeeCwypUGBVBho2ByRbo3WBNRsDA2dds3d93sYqgcdJt4mAiYW9G2Kj6eMl&id=100063953917374

    Մ. Հայդուկ Շամլեան
     

    • Blog_H says:

      Յ.Գ. Եթէ արեւմտեան պետութիւնները «բան մը պիտի ընեն», գոնէ թող իրենց դռները լայն բանան Արցախի (ոչ Հայաստանի) այժմու (ոչ, նախապէս փախած) բնակիչներուն առջեւ: Ինչպէս որ ըրին ի միջի այլոց Լիբանանի եւ Սուրիոյ պարագային, ու հիմա կ’անեն Ուկրաինայի բնակչութեան համար:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031