Իմ Արցախ աշխարհ, դժվարին ճանապարհ անցնելով դարավոր պատմություն ես կերտել: Հաղթանակել ես տոկունությամբ, պարտվել ես պատվով: Որքան հարևան պետությունները փորձեն խեղաթյուրել ճշմարտությունը, միևնույն է պատմությունն այլ բան է ասում։
Արցախում յուրաքանչյուր պատմամշակութային կոթող, յուրաքանչյուր խաչքար, յուրաքանչյուր քար ու թուփ խոսում է հայերեն։ Ով գեթ մեկ անգամ եղել է այնտեղ հասկացել է, որ Արցախ աշխարհը դրախտավայր է։
Փորձություններ Արցախը շատ է հաղթահարել: 1988թ.-ից ի վեր քոչվոր ցեղը չէր կարողացել մարսել իր ջախջախիչ պարտությունը: Երեսունհինգ տարի շարունակ Արցախ աշխարհը էլ ավելի շենացրեցինք ու գեղեցկացրինք, դարձրեցինք մի չքնաղ ադամանդ, որի փայլը կուրացրեց մեր բիրտ ու դաժան հարևանին: Նա օգնության կանչելով իր նման քոչվոր ցեղերին, նորից պատերազմ պարտադրեցին։ Մենք կորցրեցինք երեսունհինգ տարի պահած, փայփայած մեր զինվորների արյունով սնուցված ու նոր ծիլեր արձակած պատմական հողերը։
Բայց մեր բազկի ուժը թշնամին զգացել է իր քառատվող ողնաշարին ու ծնկել է հայի առաջ։ Մենք հաղթել ենք, երբ հավատացել ենք մեզ, եղել ենք միասնական ու հուսավառ։ Թեկուզ կորցրել ենք տուն, հող, հայրենիք, բայց հայի գենի միլիոնավոր բջիջներում պահել ու պահպանել ենք հաղթելու հավատը։ Միթե՞ ձեզ թվում է հայ մայրերն այլևս Վազգեն, Վարդան ու Արմենակ, Ալբերտ ու Ռոբերտ և շատ ու շատ այլ հերոսներ չեն ծնելու: Չէ՞ որ յուրաքանչյուր հայ մայր, որը որդի է ծնում նախ և առաջ ծնում է զինվոր, հայրենիքի պաշտպան: Լինելով հայ մայրերից մեկը, իմ պարտքն եմ համարում որդուս մեծացնել այնպիսի հայրենասիրական ոգով, որ կարողանա լուծել մեր անմահ հերոսների վրեժը, լինի հայոց հաղթանակած բանակի զինվոր և Արցախի ու Հայաստանի դրոշները ծածանի մեր պատմական հողերում։
Կարդացեք նաև
Մեր գերի մնացած եկեղեցիները դեռ կլսեն նորապսակների աղոթքները։
Չենք թողնելու թուրքին Հադրութն ու Շուշին: Հայ զինվորը դեռ իր վերջին զարկը չի զարկել: Իմացեք երկնքում աստղեր դարձած հերոս տղերքի ուժն էլ է միանալու ու հայի զարկն անվրեպ է լինելու։ Թշնամին միշտ ծնկել է հայի վերջին զարկից:
Մենք հաղթել ենք, երբ հաղթանակը թվացել է անհնար։ Թշնամու առաջ մենք մեր որդիների կյանքն ենք վահան դարձնում, և դա է պատճառը, որ հայի ոգին անկոտրում է։
Ես վստահ եմ՝ կգա մի օր, որ մեր սերունդները հպարտորեն մտնելու են Եռաբլուր և ամեն մի շիրիմին մոտենալիս կամացուկ, բայց վստահ շշնջալու են՝ «Վրեժդ լուծել ենք եղբայր»։
Քնարիկ ՊԱՊՈՅԱՆ