Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Այս հակահայ անձն արդեն իսկ հասցրել է կեղծ տեղեկատվություն տարածել այսօրվա հանդիպման մասին». Վարդան Ոսկանյան

Մարտ 01,2023 22:44

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը.

Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից Արցախի Հանրապետության պաշտոնյանների հետ բանակցելու նպատակով «պատասխանատու» նշանակված ոմն Ռամին Մամեդովը հերթական հակահայ ադրբեջանցին է, որի նախնիները Արցախի՝ ադրբեջանական  գաղութացման հետևանքով հայտնվել էին հայկական այս հինավուրց երկրամասում ի վերջո բնակություն հաստատելով Շուշիում։

Վերջինս միևնույն ժամանակ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի (այսպես են «կոչում» բարբարոսները Հայաստանի Հանրապետության տարածքը) համայնքի»  և «Ադրբեջան-Իսրայել» միջխորհրդարանական խմբի անդամ է, որը պարբերաբար հանդես է եկել հայատյաց հայտարություններով և մասնակցել հակահայկական միջոցառումների՝ խոսելով հայերիս հանդեպ, իբր, «Նյուրնբերգյան դատավարություն» անցկացնելու մասին։

Փաստ է, որ այս հակահայ անձն արդեն իսկ հասցրել է կեղծ տեղեկատվություն տարածել այսօրվա հանդիպման մասին՝ պնդելով, թե իբր քննարկվել են Արցախի Հանրապետության՝ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման հետ «ինտեգրման» հարցեր, մինչդեռ պաշտոնական Ստեփանակերտն արդեն իսկ հերքել է այս ապատեղեկատվությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031