Գարնան առաջին օրը հիմնանորոգված ու հարմարավետ պայմաններով շուրջ 150 փոքրիկների առջև իր դռները բացեց Երևանի թիվ 63 մանկապարտեզը:
Քաղաքային իշխանության նախագիծն այս կարևորներից է և ունենալու է շարունակություն՝ մինչև համայնքային բոլոր մանկապարտեզները լինեն բարեկարգ:
Երեխաների համար ստեղծված պայմաններին ծանոթացել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ու փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն