Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն ու էկոհասարակությունը ջանում են Երևանը դարձնել տարածաշրջանի տեխնոլոգիական կենտրոն. Քերոբյան

Մարտ 01,2023 22:22

Վերջին տարում Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի լանդշաֆտը խիստ փոխվել է, քանի որ երկրում հայտնվել են առաջնակարգ ՏՏ ընկերություններ և տասնյակ հազարավոր երիտասարդ տաղանդավոր մարդիկ , որոնք աշխատելով Հայաստանում՝ ստեղծում են նորարարություններ, որը նպաստում է ոչ միայն ՏՏ ոլորտի այլ առհասարակ Հայաստանի տնտեսության առաջընթացին: Նման հայտարարություն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն, այսօր «Ճանապարհ դեպի IT Հայաստանում 2023 թվականին» թվային կոնֆերանսին։

«Այսօր, և կառավարությունը, և էկոհասարակությունը ջանում են Երևանը դարձնել տարածաշրջանի տեխնոլոգիական կենտրոն՝ բարելավելով բոլոր անհրաժեշտ բաղադրիչները, որոնք ըստ էության հետ են մնում պահանջվող մակարդակից, ընդ որում մի քանի ուղղություններով, և օրենսդրական կարգավորումներն են, և գործարար միջավայրի բարելավումն է, ինչպես նաև այնպիսի կենցաղային հարցեր, ինչպիսիք են կացարանը, կոմերցիոն գույքը, երեխաների առողջապահության և կրթության հարցերը», -նշեց Քերոբյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչպե՛ս է Հայաստանի տնտեսության վրա ազդել այն հանգամանքը, որ Հայաստանը 2022 թվականին զբաղեցրել է 11-րդ տեղը Ֆրեյզերի ինստիտուտի՝ «Աշխարհի տնտեսական ազատությունը» զեկույցում՝ Քերոբյանն ասաց, որ վերջին տարիներին կառավարությունն ակտիվորեն բարեփոխումներ է իրականացնում, միաժամանակ, խոստովանեց, որ միշտ չէ, որ կարողանում են ցանկալի արդյունքի հասնել: Նա հավաստիացրեց, որ Հայաստանի տնտեսության ազատականացմանն ուղղված իրենց ջանքերն ու վճռականությունը շարունակվում է : Քերոբյանը նշեց, որ Հայաստանը տասնյակ ինդեքսներում, այդ թվում ՝ կոռուպցիայի դեմ պայքարի, խոսքի ազատության ուղղությամբ Հայաստանը բարելավել է իր դիրքերը: Նրա կարծիքով, տնտեսության ազատականացմանն ուղղված կառավարության ջանքերն ու նախորդ տարվա գրանցած աննախադեպ տնտեսական ակտիվությունն է հիմք ծառայել ռուս ռելոկանտների համար, որպեսզի նրանք Հայաստանն ընտրեն որպես իրենց համար «նոր տուն»:

Քերոբյանը համոզմունք հայտնեց, որ մինչև 2018 թվականի Հայաստանն ու ներկայիս Հայաստանը բոլորովին տարբեր, իրար հետ չհամեմատվող երկրներ են ու իր կարծիքով, այս վերջինը որակապես շահեկան է տնտեսության ազատականացման և բիզնես միջավայրի բարելավման առումով: Նա ասաց, որ թեպետ շատ գործեր են արվել, բայց բարելավելու ուղղությամբ դեռ անելիքներ կան: Իսկ ինչպիսի՞ անելիքներ կան՝ հարցին, Քերոբյանը պատասխանեց, որպեսզի Երևանը դառնա այնպիսի կենտրոն, որտեղից գլոբալ ընկերությունները կարողանան աշխատել ողջ աշխարհի համար բավականի դետալային աշխատանք է:

Եռօրյա կոնֆերանսի ընթացքում բանախոսները կներկայացնեն Հայաստանի ՏՏ ոլորտում կարիերա կառուցելու, ստարտափ հիմնելու առանձնահատկությունները։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031