Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան․ «Սկզբից մտածում էի, թե այս իշխանությունը մարտի 1-ը չի կարողանում բացահայտել, բայց հետո հասկացա, որ չի ուզում»

Մարտ 01,2023 21:55

Մարտի 1-ի ոճրագործության զոհերի հիշատակին մայրաքաղաքի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցելուց հետո ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը անդրադառնալով օրվա իշխանությունների հայտարարություններին, թե մարտի 1-ը բացահայտված է, ասաց․ «Եթե նախկին իշխանությունները կատարողները, պատասխանատուները, հեղինակներն էին, ապա այս իշխանությունը դարձավ դրանք կոծկողը, պարտակողը։ Եվ այդ բռնել-բաց թողնել խաղալը ծաղր էր։ Եթե 15 տարի անցել է եւ չկա դատարանի գեթ մեկ վճիռ մարտի 1-ի ոճրագործության համար, ես դա համարում եմ այդ ոճրագործության զոհերի հիշատակի ծաղր։ Սկզբից մտածում էի, թե չեն կարողանում բացահայտել։ Հետո համոզվեցի, որ իրենք, պարզապես, ծրագրի մեջ են եւ չեն ուզում»։

Արամ Մանուկյանի կարծիքով, եթե նախորդները դա անում էին իրենց իշխանությունը պահելու համար, այս իշխանությունը նպատակային գնաց ծածկադմբոց եւ նրա մեղքը ամենեւին  պակաս չէ։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031